
Թաներ Յըլդըզն օրեր անց կժամանի Բաքու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ օրեր անց Ադրբեջան կժամանի Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Յըլդըզի ադրբեջանական այցի նպատակը ապրիլի 7-8-ին Բաքվում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին (WEF) մասնակցելն է: Իր ադրբեջանական այցի շրջանակներում Թաներ Յըլդըզը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Նշվում է, որ WEF-ը ապրիլի 7-8-ին կազմակերպում է «Ռազմավարական երկխոսություն՝ կապված Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ապագայի հետ» թեմայով ֆորում: Դրանում քննարկվելու են արդյունաբերությանը, բնական հարստություններին, տրանսպորտին, ենթակառույցներին, գյուղատնտեսությանը, ֆինանսներին, հեռահաղորդակցություններին և այլ ոլորտներին առնչվող հարցեր: