 
                        Մոսկվայի կենտրոնում բախվել են հայերն ու դաղստանցիները. կան վիրավորներ
 
                                    Ռուսական Московский Комсомолец թերթի փոխանցմամբ՝ մարտի 30-ի գիշերը Հայաստանի ու Դաղստանի բնակիչների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է գրանցվել Մոսկվայի կենտրոնում:
Իրավապահ մարմինները թերթին հայտնել են, որ ժամը 23.40-ին «Շարմանկա» ռեստորանի մոտ միմյանց են բախվել Դաղստանի 3 և Հայաստանի 10 ներկայացուցիչ: Բախման ժամանակ տրավմատիկ զենքից ոտքի շրջանում վիրավորվել է 26-ամյա մի տղամարդ:
Բացի այդ, վնասվածքներ են ստացել 41-ամյա և 44-ամյա երկու տղամարդ: Բոլոր տուժածները հայեր են, նրանք հոսպիտալացվել են: Տարվում է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        