
Անգելա Մերկելի նուդիստական հեղափոխությունը (լուսանկար)

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ երեկ համացանցը լցվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նուդիստական լուսանկարներով: Ասում են, թե Մերկելը՝ որպես Եվրոպայի ամենաժողովրդավարական ու լիբերալ երկրի առաջնորդ, որոշել է այս տարի կայանալիք ընտրությունների նախաշեմին նվեր մատուցել նուդիստների 7 միլիոնանոց բանակին և դրանով իսկ ստանալ նրանց, ինչպես նաև նրանց հարազատների ու մերձավորների քվեները:
Հայտնի է, որ 1960-ական թվականների կեսերից նուդիզմը Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիների համար դարձավ հանգստի մշակույթի մասնիկ: Մերկելը դարձել էր առաջին նուդիստներից մեկը Գերմանիայում:
Այսօր նուդիստական լողափերի ու հանգստավայրերի խտության ցուցանիշով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Խորվաթիայի ծովափը (Ադրիատիկ ծով) և մասնավորապես Իստրիան: Նուդիզմի եվրոպական երկրորդ մայրաքաղաքը Ֆրանսիան է և մասնավորապես Բորդոյի մոտ գտնվող Մոնտալիվե հանգստավայրը: