
Լիվերպուլն առաջին ակումբն է, որն Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի 1800 խաղում հաղթանակ է տարել

Հայտնել ենք, որ Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում 2։1 հաշվով առավելության է հասել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։
Այսպես, «Լիվերպուլը» դարձավ առաջին ակումբը, որն Անգլիայի բարձրագույն խմբում 1800 հաղթանակ է տարել։ Այս ցուցանիշով 2-րդն «Արսենալն» է՝ 1751, իսկ 3-րդ հորիզոնականում՝ «Էվերտոնը» (1745)։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 18 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնական տիտղոսը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը