Բաժիններ՝

Կատարը Դոհայում Սիրիայի դեսպանատան շենքը հանձնել է սիրիական ընդդիմությանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարի իշխանություններն այսօր մայրաքաղաք Դոհայում գտնվող Սիրիայի դեսպանատունը հանձնել են Սիրիայի հեղափոխական ուժերի ու ըննդդիմության Ազգային դաշինքին: Այս մասին նշված է սիրիական ընդդիմության տարածած հայտարարությունում:

Սիրիայի հեղափոխական ուժերի ու ըննդդիմության Ազգային դաշինքը ձևավորվել է 2012 թվականի նոյեմբերի 11-ին: Կատարը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Պարսից ծոցի մյուս երկրները Սիրիայի հեղափոխական ուժերի ու ըննդդիմության Ազգային դաշինքը ճանաչել են որպես Սիրիայի օրինական իշխանություն:

Հիշեցնենք, որ հենց Կատարի նախաձեռնությամբ Սիրիայի հեղափոխական ուժերի ու ըննդդիմության Ազգային դաշինքին հրավեր ուղարկվեց մասնակցելու համար երեկ Դոհայում  անցկացված ԱՊԼ գագաթաժողովին, որում սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեթ Մուազ ալ-Հաթիբը զբաղեցրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տեղը:

ԱՊԼ-ում Սիրիայի տեղը թափուր էր մնացել 2011 թվականի նոյեմբերից, երբ սառեցվել էր պաշտոնական Դամասկոսի մասնակցությունը ԱՊԼ-ի նիստերին, ինչի պատճառը Սիրիայում ընթացող բախումներն էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս