Բաժիններ՝

Սիրիական ընդդիմության առաջնորդն ԱՊԼ-ի գագաթաժողովում նստել է «Ասադի աթոռին»

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 24-րդ գագաթաժողովը:

Գագաթաժողովում Սիրիայի հեղափոխական ուժերի ու ընդդիմության ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը զբաղեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տեղը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Կատարի համապատասխան առաջարկը նախապես հավանության էր արժանացել ԱՊԼ անդամ երկրների մեծ մասի կողմից:

ԱՊԼ-ում Սիրիայի տեղը թափուր էր մնացել 2011 թվականի նոյեմբերից, երբ սառեցվել էր պաշտոնական Դամասկոսի մասնակցությունը ԱՊԼ-ի նիստերին, ինչի պատճառը Սիրիայում ընթացող բախումներն էին:

Բացի Սիրիայից, ԱՊԼ-ի գագաթաժողովի գլխավոր թեմաների թվում են լինելու նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը և ԱՊԼ-ում կառուցվածքային բարեփոխումների անցկացումը:

Հիշեցնենք, որ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը երկու օր առաջ հրաժարական էր տվել, սակայն նրա հրաժարականը չէր ընդունվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031