Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը պաշտոնապես կզբաղեցնի Սիրիայի տեղը Արաբական պետությունների լիգայում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը պաշտոնապես ստացել է Սիրիայի տեղը Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ): Դա տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք ԱՊԼ ղեկավարների գագաթաժողովի նախօրեին:

Այս մասին հայտնել է ԱՊԼ-ում բարձրաստիճան ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով՝ սիրիական ընդդիմությունը պաշտոնապես հրավիրվել է արաբական գագաթաժողովին և զբաղեցնելու է ԱՊԼ-ում Սիրիայի տեղը:

ԱՊԼ-ի անդամ երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Կատարի առաջարկին՝ այդ կազմակերպությունում Դամասկոսի փոխարեն սիրիական ընդդիմությանը տեղ հատկացնելու մասին:

Սակայն դրան դեմ են արտահայտվել Ալժիրի ու Իրաքի արտգործնախարարները՝ ընդգծելով, որ այդպիսի որոշումը հակասում է ԱՊԼ-ի կանոնադրությանը: Սիրիայի հարևան Լիբանանը ձեռնպահ է մնացել:

Նշվում է, որ ԱՊԼ երկրների արտգործնախարարները երեկ հավաքվել են Դոհայում՝ նախապատրաստելու համար ԱՊԼ անդամ երկրների ղեկավարների տարեկան գագաթաժողովը, որն անցկացվելու է մարտի 26-27-ին: Այդ նպատակով Դոհա է ժամանել ԱՊԼ-ի 93 ներկայացուցիչ, որոնք իրենց հետ Դոհա են բերել մոտ 1.5 տոննա փաստաթուղթ՝ տարեկան գագաթաժողովին նախապատրաստվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031