Բաժիններ՝

Վերջին 5 օրում Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է 4 մարդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 օրվա ընթացքում Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է 4 մարդ: Այս մասին այսօր հայտարարել է Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Դրանով իսկ այս տարի տվյալ վիրուսի պատճառով Վրաստանում մահացածների քանակը հասել է 13-ի: Նրանցից մեկի տարիքը կազմում է մինչև 4 տարեկան, ևս մեկինը՝ 5-14 տարեկան, երկուսը տարեցներ են՝ 65 տարեկանից բարձր, իսկ մնացածների տարիքը կազմում է 30-64 տարեկան:

Ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ Վրաստանում գրանցվել է A/H1N1 վիրուսով վարակվելու 236 դեպք և B/H1N1 վիրուսով վարակվելու 16 դեպք: Միևնույն ժամանակ նշվում է, որ Վրաստանում գոյություն չունի H1N1 վիրուսի զանգվածային տարածման վտանգ: Այս վիրուսը հեշտությամբ մարդուց փոխանցվում է մարդուն և հայտնի է որպես «խոզագրիպ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս