
Հայրիկյանին տեղափոխել են այլ հիվանդանոց

Ինքնորոշում միավորում կուսացության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում վրա հունվարի 31-ին կրակել էին, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխել են այլ հիվանդանոց: Այս մասին 168.am-ին հայտնեց Պ. Հայրիկյանի քրոջ որդին՝ Վրեժ Զատիկյանը:
Վերջինս փոխանցեց, որ Պարույր Հայրիկյանը, սակայն, չի ցանկանում հրապարակել, թե որ հիվանդանոցում է այժ գտնվում:
Վրեժ Զատիկյանը նշեց, որ տեղափոխման պատճառը աջ ձեռքի անաշխատունակության և ցավի առկայությունն է:
Դեռ երեկ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր այն մասին, որ «վիճակս չի լավանում. շարունակում եմ մնալ բժիշկների հսկողության տակ։ Վաղը, հավանաբար, այլ բուժհիմնարկ կտեղափոխվեմ»:
Պարույր Հայրիկյանը նաև հույս էր հայտնել, որ երազում եմ այն օրվա մասին, երբ կկարողանամ գրել աջ ձեռքիս մատներով, մոռանալ սպանող ցավերը ու վերադառնալ առօրեական կյանք։
լուսանկարը՝ news.am-ի