Բաժիններ՝

Հարկային բարեփոխումների նոր ծրագիրը մեկնարկեց

Փետրվարի 20-ին մեկնարկեց Հարկային բարեփոխումների նոր քառամյա ծրագիրը` ուղղված Հայաստանի հարկային միջավայրի բարելավմանը: Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը,  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Ծրագրի իրականացմամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը առաջիկա 4 տարիների ընթացքում օժանդակելու է ՀՀ կառավարությանը` վերջին տարիներին հարկային համակարգում իրականացվող բարեփոխումների քաղաքականության շարունակականությունը ապահովելու, տնտեսավարող սուբյեկտների համար կայուն, կանխատեսելի ու նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու գործընթացներում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի խոսքով Հարկային բարեփոխումների ծրագրի նպատակադրումները բավական հավակնոտ են, բայց միաժամանակ` իրատեսական ու մեր երկրի համար խիստ անհրաժեշտ  և հույս հայտնեց, որ կհաջողվի հասնել նախանշված նպատակների իրագործմանը:
Միջոցառման ավարտին կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

լուսանկարը՝  PanArmenian Photo

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս