
Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 14- ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ից 18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը և 15-ին` նույնքանով կբարձրանա:
Երևանում փետրվարի 14-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ից 18-ը սպասվում են տեղումներ: