Բարսելոնան տրանսֆերների վրա 50 մլն եվրո կծախսի
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է 50 մլն եվրո տրամադրել ամռանը թիմի կազմի ուժեղացման համար:
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան այս շաբաթ կհանդիպի թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ` քննարկելու ակումբի կազմն ուժեղացնելու քայլերը:
Մասնավորապես, Սուբիսարետան և Վիլանովան կքննարկեն կենտրոնական կիսապաշպանի դիրքն ուժեղացնելու ու Վիկտոր Վալդեսին փոխարինող գտնելու հարցերը: Տրանսֆերային հարցերը լուծելու համար «Բարսայի» ղեկավարությունը կարող է մինչև 50 մլն եվրո ծախսել:
Նշվում է, որ կատալոնացիների գլխավոր տրանսֆերային թիրախը մնում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը