Աստված վկա, սա երկար չի տևելու, ամենքն իր վաստակածով իր բաժին արդարությունը ստանալու է, արդարների զրկանքները հատուցվելու են, իսկ անարդարները իրենց սերունդներով հանդերձ պատժվելու են. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Վերջին մի քանի տարում իմ քաղաքական դիրքորոշումների պատճառով ինձ հետ խզվել են պայմանավորվածություններ և պայմանագրեր, չեն կատարվել ստանձնած հանձնառություններ՝ նաև երրորդ կողմերի միջամտության հետևանքով, այս ամենում ներգրավված են եղել մի շարք միջազգային կազմակերպությունների տեղական ներկայացուցչություններ և այս ամենը արվել է հաճոյանալու համար #nիkոլ-ի իշխանությանը կամ կատարելու դրա անդամների ցուցումները:

Սրանով հանդերձ երբևէ սրանց մասին չեմ բարձրաձայնել, որևէ մեկին հանրային չեմ պախարակել, ընդ որում գրեթե բոլոր դեպքերում իմացել եմ, թե ովքեր են իմ դեմ ցուցումներ տվողներն ու հրահանգներ կատարողները:
Այս անարդարության ծանր հետևանքները կրում եմ լռելայն և Չեմ պատրաստվում հրաժարվել իմ քաղաքական հայացքներից:

Այս իրականության հակառակ կողմում ոմն ՔՊ-ական մի կին աղմուկ է բարձրացրել, թե իբր Հայաստանում ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) անարդարացիորեն խզել է իր հետ դասավանդման պայմանագիրը, և տեսեք թե այս հարցը այնքան կարևոր է, որ նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը ՀԱՀ-ի ռեկտորի մոտ է գնացել զրույցի:
Եվ սա տեղի է ունենում այն նույն իրականության մեջ, որտեղ երբ ինձ ամիսներ առաջ կանչեցին այս նույն համալսարան որպես հյուր խոսնակ ընդամենը մեկ դասի 2 ժամով, նախազգուշացրին որ պահեմ քաղաքական չեզոքություն:

Հայաստանում արդարությունը մահացել է, թաղող չկա: Անարդարության գարշահոտը կխեղդի ամենքին, սակայն չտեսնելու կտան, կապրեն իրենց հորինած կեղծ իրականության մեջ:

Աստված վկա, սա երկար չի տևելու, ամենքն իր վաստակածով իր բաժին արդարությունը ստանալու է, արդարների զրկանքները հատուցվելու են, իսկ անարդարները իրենց սերունդներով հանդերձ պատժվելու են»:

Տեսանյութեր

Լրահոս