Բաժիններ՝

Հայտնի են դարձել նոր «Հարրի Փոթերի» թողարկման մանրամասները

«Հարրի Փոթեր» սերիալի օպերատոր Ադրիանո Գոլդմանը հայտնել է, որ շոուի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի ութ սերիայից։ Նրա խոսքերը փոխանցում է բրազիլական Forbes-ը։

Բրազիլացի օպերատորը նշել է, որ անձամբ ինքը նկարահանում է ութ սերիաներից չորսը՝ առաջին երկու և վերջին երկու դրվագները։ Ընդհանուր առմամբ, հեքիաթային այս էկրանավորման վրա աշխատում են երեք օպերատոր-բեմադրիչներ։

Ադրիանոն նաև հայտնել է, որ ռեժիսոր Մարկ Մայլոդին դուր են եկել իր աշխատանքները, հատկապես՝ գույնի հանդեպ ունեցած յուրահատուկ մոտեցումը։ «Ես հատուկ կապ ունեմ գույների հետ։ Կարծում եմ՝ սերիալը տեսողական առումով պետք է լինի ավելի վառ ու գունեղ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031