Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: ՌԴ պաշտպանության նախարարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը արդի մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: ՀՀ նախագահը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են այդ ոլորտում համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031