Բաժիններ՝

Եզդի երեխաների կրթության համար հայերը դասագրքեր են ձեռք բերում

Հայ հասարակությունը եզդի երեխաների կրթության համար եզդիերեն դասագրքեր է ձեռք բերում: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամ Համլետ Սմոյանը: Վերջինս տեղեկացրեց, որ իրականացնում է եզդիերեն դասագրքերի հավաք, որի միջոցով եզդի երեխաները կսովորեն իրենց մայրենի լեզուն: «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը պատրաստվում է Երևան քաղաքում սկսել դասընթացներ` եզդիերեն լեզվի ուսուցման համար: Դասընթացներին կարող են մասնակցել ազգությամբ եզդիները: Ուսուցումը կկազմակերպվի հենց Երևանում, քանի որ, ըստ Հ. Սմոյանի, մայրաքաղում իրենց ազգակիցներն ավելի շատ են կտրվել մայրենի լեզվից և շատերը արդեն իսկ չեն խոսում այդ լեզվով: Դասընթացների ժամանակ անդրադարձ կլինի նաև եզդիների կրոնին և մշակույթին: «Մարզերից եզդի երեխաների ժամանման խնդիր չի լինի, քանի որ մարզերում, ընտանիքներում և որոշ դպրոցներում կան դասընթացներ:  Խնդիրը այնքան սուր չէ, որքան Երևանում: Այս պահի դրությամբ, ունենք եզդիերեն լեզվի ուսուցման համար անհրաժեշտ գրքեր: Շարունակվում է եզդիերեն գրքերի հավաքման պրոցեսը: Հաճելի է մեզ համար այն հանգամանքը, որ եզդի երեխաների համար ավելի շատ գրքեր են տրամադրել մեր հայ եղբայրները»,- ասաց Համլետ Սմոյանը :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս