ԱԳՆ շենքը հյուրանոց դառնալու դեպքում չի տուժի. ճարտարապետ

Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը դեմ չէ Արտաքին գործերի նախարարության շենքը հյուրանոց դարձնելուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում նա ասաց, որ շենքը դրանից չի տուժի.

«Ես համարում եմ, որ վաճառքը կարելի է, որովհետև շենքը չեն քանդում, վերածում են հյուրանոցի։ Բայց ես կարծում եմ, որ ԱԳՆ և կառավարության շենքը, լինելով պետական կառույց, ստեղծում են այն աուրան, որը կոչվում է պետականություն: Դրան պետք է նայել ոչ թե որպես տարածություն, որը կարելի է տարբեր ձևերով օգտագործել, այլ որպես պետականության սիմվոլ: Իհարկե, դա կարելի է դարձնել հյուրանոց, շենքը դրանից չի տուժի, որովհետև տարբեր ժամանակներում նա տարբեր գործառույթներ է կատարել: Հարցը հյուրանոցի մեջ չէ, հարցը գաղափարական մոտեցման մեջ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031