Իրանն արգելել է ԵՄ-ին նավթ և գազ վաճառելը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ձևականորեն արգելել է ԵՄ-ի անդամ 27 երկրներին նավթի ու գազի վաճառքը՝ չնայած նրան, որ ԵՄ-ը 2012 թվականի հուլիսի 1-ից իր հերթին արգելք է դրել իրանական էներգակիրների ներկրման վրա: ԵՄ-ին իրանական էներգակիրներ վաճառելու արգելքի մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Ալի Ռեզա Նիկզադ Ռահբարը:

Վերջինիս խոսքերով՝ իրանական այդ արգելքը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ը թշնամական որոշումներ է ընդունում Իրանի հանդեպ: Մինչև իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի բեռնարգելք դնելը իրանական նավթի ողջ արտահանման մոտ 18 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ-ին:

Վերջինս նախորդ տարվա հուլիսի 1-ին բեռնարգելք դրեց իրանական էներգակիրների ներկրման վրա՝ դա պատճառաբանելով նրանով, որ ցանկանում է դրանով իսկ Իրանին ստիպել հրաժարվել իր միջուկային հավակնություններից: Ավելի վաղ նման քայլի էր գնացել ԱՄՆ-ը:

Տեսանյութեր

Լրահոս