Թուրքիայում արգելվել է հասարակական վայրերում նարգիլե ծխելը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում արգելվել է հասարակական փակ վայրերում նարգիլե ծխելը: Այսուհետ, նարգիլե ծխելն արգելվել է սրճարաններում, բարերում, ռեստորաններում և այլուր:

Նարգիլեն մեծ հնարաճանաչություն է վայելել Օսմանյան կայսրության ժամանակ, սակայն 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո նարգիլեին դուրս մղեց ծխախոտը: Վերջին ժամանակներս նարգիլեն վերստին սկսել էր մեծ պահանջարկ վայելել Թուրքիայի խոշոր քաղաքներում:

Հիշեցնենք, որ 2009 թվականին էլ Թուրքիայի իշխանությունները հասարակական վայրերում արգելել էին ծխելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031