
Իրանը հերքել է «Ֆորդու» ստորգետնյա օբյեկտում պայթյունի գրանցման մասին տեղեկատվությունը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է համացանցում տեղ գտած այն տեղեկատվությունը, որն առնչվում է «Ֆորդու» ստորգետնյա միջուկային օբյեկտում գրանցված պայթյունին:
Ավելի վաղ ամերիկյան World Net Daily (WND) կայքը, վկայակոչելով Իրանի հատուկ նածառայությունների նախկին աշխատակից Համիդռեզա Զաքերիին, հայտնել էր, որ այդ օբյեկտում գրանցված ուժգին պայթյունի հետևանքով գետնի տակ է մնացել օբյեկտի մոտ 240 աշխատակից: Կայքը հավելել էր, որ այդ պայթյունը գրանցվել էր տեղական ժամանակով ժամը 11.30-ին՝ մոտ 100 մեռտր խորության վրա:
ԱՄՆ-ը, Իսրայելը և Արևմտյան այլ երկրներ կասկածում են, որ Իրանը խաղաղ ատոմի ծրագրի պատրվակով զբաղված է միջուկային զենքի մշակմամբ և 2003 թվականից փորձում են հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը: