Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե որն է եղել Բաշար Ասադի ճակատագրական սխալը

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ինչպիսի ճակատագրական սխալ է գործել.

«Նախագահ Ասադը սխալվել է քաղաքական բարեփոխումներ անցկացնելու հարցում: Նա պետք է ամեն ինչ աներ շատ ավելի արագ՝ իր կողմ գրավելով չափավոր ընդդիմությանը, որը պատրաստ էր նրա հետ նստել մեկ սեղանի շուրջ: Դա նրա էական, հնարավոր է նաև՝ ճակատագրական սխալն է: Ես քանիցս զանգահարել եմ նրան և կոչ եմ արել անցկացնել բարեփոխումներ, նստել բանակցային սեղանի շուրջ:

Սակայն, դժբախտաբար, Սիրիայի ղեկավարությունը պատրաստ չէր դրան: Ինձ թվում է, թե ամեն օրվա, շաբաթվա ու ամսվա անցնելուց հետո գնալով էլ ավելի են նվազում Ասադի մնալու հնարավորությունները: Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, որ դա պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը և ոչ թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ մեկ այլ երրորդ երկիր»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականի մարտին Սիրիայում մեկնարկած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 60.000 մարդ, իսկ մոտ 600.000 սիրիացի փախել է հարևան երկրներ: Սիրիայում վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են հարյուր հազարավոր շինություններ, այդ թվում նաև դպրոցներ, մզկիթներ ու եկեղեցինր: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013 թվականին Սիրիայում հումանիտար օգնության կարիք կզգա մոտ 4 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս