Իրանը կոչ է արել ստեղծել իսլամական ռազմական դաշինք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին մուսուլմանական երկրներին կոչ է արել ստեղծել իսլամական ռազմական դաշինք.

«Եկել է մուսուլմական երկրների ռազմական դաշինքի ստեղծման ժամանակը՝ իրենց վրա ձեռնարկված ագրեսիան հետ մղելու, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու համար: Իսլամական երկրներն աշխարհում չպետք է ընկալվեն որպես երրորդական ուժ:

Մուսուլմանական երկրները պետք է առաջատար դիրքեր զբաղեցնեն աշխարհում ուժերի հավասարակշռության ապահովման հարցում: Իսլամական երկրները, օգտագործելով իրենց հնարավորությունները, պոտենցիալն ու արժեքները, պետք է հասնեն այնպիսի մակարդակի, որ ագրեսորների մտքով անգամ չանցնի մուսուլմանական հողերի վրա հարձակում իրականացնելը»:

Տեսանյութեր

Լրահոս