Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը չի բացառել 2016 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջիկա օրերին հրաժեշտ է տալու ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին: CBC հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ Քլինթոնն անդրադարձել է 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությանը. «Անհնար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա վաղը կամ մեկ տարի անց: Ես դեռ պետքարտուղար եմ և չեմ միջամտում միջկուսակցական պայքարին»:

Այդ հաղորդմանը մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ որպես Քլինթոնի նկատմամբ հարգանքի նշան: Օբաման հայտարարել է, որ Քլինթոնն իր ընկերն է և ԱՄՆ լավագույն պետքարտուղարներից մեկը: Նշվում է, որ ցայժմ Օբաման համատեղ հարցազրույց չէր տվել՝ բացառությամբ իր կնոջ՝ Միշել Օբամայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս