Սաակաշվիլին ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել հայ-վրացական բարեկամությամբ իր հպարտանալու մասին

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ բացված ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին. «Ես մեծապես հպարտանում եմ, որ իմ նախագահության ժամանակաշրջանում Վրաստանի ու Հայաստանի միջև բարեկամությունը հասավ նոր մակարդակի:

Ինձ բազմիցս քննադատել են հայոց պատմության, մշակույթի և հայ ազգի հանդեպ տածած սիրուս համար: Այն ժամանակ, երբ մեր հայ հարևաններն ընտրել են անվտանգության այլ դաշինք, Վրաստանը շարունակվում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը: ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Վրաստանի համար պարզապես գործընկերներ չեն: Դա ընտանիք է, որի անդամն ենք ցանկանում դառնալ մենք՝ վերափոխելով մեր արտաքին քաղաքականության նպատակները, մեր ներքին բարեփոխումների հորիզոնը»:

Սաակաշվիլին հավելել է, որ դաշինքի ընտրությունը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031