
«Coca-Cola»-ն կցրի գազավորված ըմպելիքների մասին տարածված միֆերը

«Coca-Cola» ընկերությունն ամերիկյան հեռուստաընկերություններով 2 րոպե տևողությամբ տեսահոլովակ է ներկայացնելու: Տեսահոլովակում հեռուստադիտողին պատմելու են այն մասին, թե ինչ արդյունքների է հասել այդ գազավորված ըմպելիքը ճարպակալման դեմ պայքարում: Այս մասին գրում է meddaily.ru-ն՝ հղում անելով «The Telegraph»-ին: Մասնավորապես, տեսահոլովակում կխոսվի ավելի քիչ կալորիականություն ունեցող ըմպելիքների ստեղծման և առհասարակ այն մասին, թե ինչպես են կերակրացանկում հայտնվում ավելորդ կալորիաներ:
Տեսահոլովակի ստեղծման առիթ են հանդիսացել «Coca-Cola» ընկերության արտադրանքի մասին տարածված լուրերը: Դրա միջոցով «Coca-Cola»-ի սիրահարները կիմանան` ինչպես այրել 140 կալորիան, որը պարունակում է «Coca-Cola»-ի մեկ շշում: Տեսահոլովակում մարդկանց կառաջարկվի զբոսնել շան հետ, պարել, ծիծաղել, բոուլինգ խաղալ: