Ծայրահեղ լկտիություն է, երբ գործիչն ասում է` «մենք, հայ ժողովուրդը». մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Հարգանքի են արժանի բոլոր մարդիկ, ովքեր փոր֊ձում են զբաղվել քաղաքականությամբ։ Ի վերջո, դա նշանակում Է, որ տվյալ անձնավորությունը պատրաստ է լինել ուշադրութ|ան կենտրոնում, ինչը մի կողմից՝ գուցեև հաճելի է, բայց միաժամանակ նաև ենթադրում է հարվածներ ընդունելու, քննադատվելու, «դաղվելու» տհաճություններ։
Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ հին և նոր քաղաքական գործիչներին՝ քիչ թե շատ սթափ գնահատել սեփական նշանակությունը և ազդեցությունը։ Օրինակ` երբ գործիչն ասում է, որ նա «ժամանակի էությունը» սոցիալիստական շարժման առաջնորդն է, մեր իրողությունները չիմացող մարդը կարող է ենթադրել, որ դա հազարավոր մարդկանց միավորող նույնիսկ ոչ թե կուսակցություն է. այլ մի հզոր շարժում, որի լիդերները եթե ոչ՝ այսօր, ապա վաղը կգան իշխանության, և շուտով Նժդեհի ցիտատների փոխարեն մենք ստիպված կլինենք լսել ցիտատներ Ստալինից։
Իրականում ժամանակի էությունը հասկացող հոծ զանգվածներ, որքան հասկանում եմ, չկան, և «մենք, շարժումը» արտահայտությունը խիստ չափազանցություն է։
Ընդհանրապես ես կզգուշանայի քաղաքական տեքստերում դերանուններ օգտագործելիս։ Ինձ թվում է՝ ծայրահեղ լկտիություն է, երբ գործիչն ասում է` «մենք, հայ ժողովուրդը», կամ նույնիսկ՝ «մենք` Հայաստանի քաղաքացիներս»։ Բայց երբ նույնիսկ ասվում է՝ «մեր կուսակցությունը որոշեց», «մենք սատարում ենք», «երեկ տեղի է ունեցել մեր կուսակցություն վարչության (շտաբի) նիստը, որը քննարկեց…», դա էլ է շատ հաճախ խաբեություն, որովհետև այդ կուսակցությունները սովորաբար տեղավորվում են մի «Զապորոժեցի» մեջ, և ոչ մի վարչություն էլ իրականում գոյություն չունի։ Մանավանդ զավեշտական է, երբ տվյալ անձնավորությունը «համեստորեն» ասում ` «մեզ մոտ որոշումները կոլեգիալ են ընդունվում, և իմ կուսակցության անդամները նպատակահարմար գտան, խնդրեցին ու պահանջեցին, որ ես առաջադրվեմ (կամ՝ չաոա–ջադիվեմ) նախագահի պաշտոնում»։
Երբ խնդրում ես թվարկել այդ «կուսակցության անդամներին», 3-4 ազգանունից բացի՝ այդ «համազգային խնդրանքի» առարկան չի կարողանում նշել։ Իմ կարծիքով՝ «մենք» դերանունը կարող են օգտագործել մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն (որի «հզորությունը» 90 տոկոսով հիմնված է տնտեսական և վարչական լծակների վրա), ՀՀՇ-ն, որտեղ 98 թվականից հետո մնացին միայն գաղափարի մարդիկ, Դաշնակցությունը և էլի մի քանիսը։ Մնացածների «շարքերը», «վարչությունները», «համագումարները» ֆիկցիա են։
Դերանունների շարքից է նաև այն ֆենոմենը, երբ գործիչն իր մասին խոսում Է երրորդ դեմքով։ Դա անհամեստության ամենաբարձր աստիճանն է։ Այսինքն՝ ես խոսում և գործում եմ ոչ թե որպես Պարույր Հայրիկյան կամ Արտաշես Գեղամյան՝ մսից և արյունից բաղկացած մահկանացու, այլ որպես ինձնից դուրս գտնվող ինչ-որ բարձրագույն և գերբնական ուժերի էմանացիա (մարմնավորում)։ Ամենահեշտը մարդը հավատում է այն հեքիաթներին, որոնք ինքն իր մասին հյուսում է»։