Բաժիններ՝

ԵԹՖ-ի ժամկետանց հավկիթները` Երևանի և Գյումրիի խանութներում. մամուլ

«Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել Է «X գրուպի» նախագահ, «Ջրաշխարհի» սեփականատեր, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին:

Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երևանի ու Գյումրիի խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և մեջբերում Խաչատրյանի մեկնաբանությունը.

«Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս