«Մերոնք ամենաանառողջ կյանքով ապրող ժողովուրդներից են»

Հայաստանում սրտանոթային հիվանդությունների թիվն ավելանում է: Հոգեբան Սամվել Խուդոյանը, ով նշում է, որ սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում ոչ միայն կենսաբանական, այլև հոգեբանական գործոնները, սա պայմանավորում է ավելի շատ նրանով, որ հայերը ամենաանառողջ կյաք վարող ազգերից են:

«Իհարկե, այդ թվին նպաստում են նաև հոգեբանական խնդիրները, կյանքը ավելի բարդացել է, մարդիկ իրենց ավելի անապահով են զգում, բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա. մերոնք ամենաանառողջ կյանքով ապրող ժողովուրդներից են՝ ծխում են, խմում, յուղոտ կերակուրներ օգտագործում: 10 տարեկանից սկսում են ծխել»:

Ըստ հոգեբանի՝ Արևմուտքում պրոպագանդվում է առողջ ապրելակերպ, երեխաներին փոքր հասակից սովորեցնում են, թե ինչ պետք է ուտել: Սամվել Խուդոյանը կարծում է, որ Հայաստանում էլ է անհրաժեշտ  պրոպագանդել առողջ ապրելակերպը, քանի որ ցանկացած երևույթի քարոզչությունն, ըստ նրա՝ արդյունավետ է:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների թվին պատկանող սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողների թիվն ավելանում է:

Ներկայացնում ենք 2006-2012 թվականներին տարեվերջին դիսպանսերային հսկողության տակ գտնվող թվաքանակը.

2006          2007         2008             2009              2010           2011

26.530        28.994        31.270          32.082            35.375         44.087

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյլաների՝ ՀՀ-ում ավելացել է նաև սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով առաջին անգամ հաստատված ախտորոշումների թիվը. ներկայացնում ենք 100.000 բնակչի հաշվով  ստենոկարդիայի և սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերի քանակը.

2006        2007        2008       2009         2010        2011

ստենոկարդիա                               136.8       132.9       147.7       171.0       188.8       179.9

սրտամկանի սուր ինֆարկտ   59.7         76.2         82.5         88.4         82.2         77.8:

Տեսանյութեր

Լրահոս