Աչք կամ բերանը կարելը բողոքի ձև է

Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ քրեակատարողական հիմնարկների աշխատակազմը չունի այն կարողությունները, թե իրեն ինչպե՞ս պահի, քանի որ դրա համար կան նաև համապատասխան պայմաններ:

«Չեմ խոսում սեքսուալ փոքրամասնությունների մասին: Համենայնդեպս, շատ երկիմաստ վիճակ է այնտեղ՝ օգտագործման բոլոր տեսակներով: Սեռական փոքրամասնությունները, գիտեք նրանց կարգավիճակը, և դա փաստացի չգրված օրենք է: Նրանք գտնվում են խիստ խոցելի վիճակում»,- ասաց Ա. Սաքունցը, ում խոսքով՝ առանց քաղաքական կամքի դրսևորման որևէ փոփոխություն ակնկալել հնարավոր չէ:

«Իսկ  այսօր Արդադատության նախարարի խոսքերը խորապես հիասթափեցրին, և խոսքը բերանը կամ աչքը կարելու դեպքերի մասին չեն, այլ մտածողության: Չի կարելի դատապարտված կամ ազատազրկված անձի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորել նրա կատարած հանցանքի բնույթից: Դա աքսիոմա է»,- նշեց Ա. Սաքունցը:

Վերջինս 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դատապարտյալների կողմից բերան կամ աչք կարելը բողոքի ձև է, որն արտահայտում է հաստատությունում տիրող անարդարությունից դրդված: Հարցին, թե այսօր ո՞րն է քրեակատարողական հիմնարկների ամենալուրջ խնդիրը, իրավապաշտպանը պատասխանեց. «Ամենալուրջ խնդիրն աշխատակազմի վերաբերմունքն է դատապարտյալների նկատմամբ: Դա փիլիսոփայական հարց չէ: Երկրորդը՝ եթե ստեղծվի մի հանձնաժողով, որը հնարավորություն կտա վերանայել դատական գործերը, ապա դատական գործերի 90%-ի դեպքում պատկերն այլ կլինի, քանի որ արդարադատություն չի իրականացվել: Արդարադատության իրավունքը հիմնավորվել է ապացույցների, վկաների վրա ճնշումներով, կեղծիքներով»:

 

Տեսանյութեր

Լրահոս