Գյումրիում դեսպանատան աշխատակիցը «Նիսսանով» բախվել է «Վազ 2101»-ին. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր` նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի 04 D 033 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Իգոր Չուբաևը վարելով նշված ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցում բախվել է Գյումրիի բնակիչ, 46-ամյա Ծառուկ Հովհաննիսյանի վարած «Վազ 2101» մակնիշի 03 ՍՕ 535 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո «Վազ 2101» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նշված փողոցում կայանված, Գյումրիի բնակիչ, 47-ամյա Մանուկ Ավագյանին պատկանող «Իժ 2715» մակնիշի 01 ՍԼ 718 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Վազ 2101»-ի վարորդ Ծ. Հովհաննիսյանը տեղափոխվել է Գյումրիի նհիվանդանոց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակյի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Նիսսանի» վարորդ Ի. Չուբաևը աշխատում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս