Բաժիններ՝

«Կենսաթոշակների նշանակման կարգի մասին» օրենքն` ըստ Հրանտ Բագրատյանի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել:

«Այսօր ԱԺ եմ ներկայացրել օրենք կենսաթոշակների նշանակման կարգի մասին։ Ահա այդ օրենքի համառոտագիր տարբերակը.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2012 թվականի միջին աշխատավարձի 30 տոկոսի չափով:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2013 թվականի միջին աշխատավարձի 32 տոկոսի չափով:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2014 թվականի միջին աշխատավարձի 34 տոկոսի չափով:
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2015 թվականի միջին աշխատավարձի 36 տոկոսի չափով:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2016 թվականի միջին աշխատավարձի 38 տոկոսի չափով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի եւ հետագա տարիների համար միջին կենսաթոշակը հաշվարկել նախորդ տարվա միջին աշխատավարձի 38 տոկոսի չափով:
Հոդված 7. ՀՀ կառավարությանը՝ սույն օրենքով նշված կարգի համաձայն միջին կենսաթոշակի բարձրացման եւ 2012 թվականին ձեւավորված միջին փաստացի կենսաթոշակի հարաբերության գործակցով վերահաշվարկել բոլոր պետական եւ սոցիալական կենսաթոշակները:
Հոդված 8. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս