Դժվար է հավատալ, որ Օսկանյանը կարող է առնչություն ունենալ նման խնդիրներին
«Կարծիք են հայտնում, երբ մանրամասն, խորքային են տիրապետում թեմային: Չիմանալով` ի՞նչ կարծիք հայտնես»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Ատյուշա Շահբազյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված` պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագրին:
«Ես գիտեմ այնքան, որքան գիտեմ: Իրավաբանական հարց է, ի՞նչ իմանամ՝ ի՞նչ է: Դժվար է հավատալ, որ Վարդան Օսկանյանը կարող է առնչություն ունենալ նման խնդիրների հետ, բայց սա քրեական գործ է ու նման դատողություններն անել ճիշտ չէ: Հավատում եմ, որ լուրջ բան չպետք է բացահայտվի»,- ասաց Ա. Շահբազյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: