ԿԲ-ն դադարեցրել է «Միգոմ» վճարային համակարգին տրված թույլտվությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) օպերատորը, 2008 թվականից սկսած, առանց որևէ պատճառաբանության բազմիցս դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու` բանկերի հնարավորությունը:
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ԿԲ խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում էֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնականբանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգումմաuնակցության
հետևանով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ)վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ)» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: