«Բեռնել» է սեռական բռնարարքների 1,3 մլն լուսանկար
Հարավային Ավստրալիայի բնակիչ Թորստեն Հեգբլումը դատապարտվել է 18-ամսյա բանտարկության համացանցում մանկական պոռնոգրաֆիայի փոխանակում իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»՝ հղում անելով «ABC news» գործակալությանը:
Դատապարտյալի պնդմամբ՝ ինքն այդկերպ փորձել է «օգնել» իշխանություններին՝ արմատախիլ անելու երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքը:
46-ամյա ավստրալացին համացանցից ներբեռնել է 1,3 մլն հատ լուսանկար և 11.000 տեսագրություն, որոնք պատկերում են երեխաների նկատմամբ սեռական բռնարարքներ:
Դատարանում նա հայտարարել է, որ այդ պատկերաշարերն իր կարծիքով կկարողանային իշխանությունների համար օգտակար նյութ դառնալ` նման «ստեղծագործությունների» լաբորատորիաները հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն Ադելաիդայի մարզային դատավոր Մայքլ Բոյլոյին այդ բացատրությունը թվացել է շատ տարօրինակ:
Հեգբլումն այն 11 ավստրալացիներից է, ում անցյալ տարվա հունիսին դաշնային ոստիկանությունը մեղադրում էր երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություն պատկերող լուսանկարներ և տեսագրություններ փոխանակելու մեջ:
Ավելացնենք, որ դատապարտյալը ժամկետից շուտ իր ազատման համար կարող է դիմել դատավճռով սահմանված ժամկետի կեսն անազատության մեջ մնալուց հետո: