Ժուլիո Սեզարը պարզաբանել է, թե ինչու է հեռանում
«Ինտերի» դարպասապահ Ժուլիո Սեզարը, խոսելով թիմից հեռանալու մասին, հայտարարել է, որ «ներաձուրիներն» են իրեն ցույց տվել դեպի դուռը, երբ ինքը չի համաձայնել աշխատավարձի նվազեցմանը:
«Ինտերն» առաջարկեց, որ իմ աշխատավարձը կրճատվի, բայց իմ կարգավիճակում ոչ մի ֆուտբոլիստ չէր համաձայնվի դրան: Ես կեղծավոր չեմ ու կարող եմ բաց խոսել այս մասին: Երկու կողմերի համար էլ տհաճ իրավիճակ է ստեղծվել:
Ես կխզեմ պայմանագիրս «Ինտերի» հետ ու շնորհակալություն կհայտնեմ նախագահ Մասիմո Մորատիին այստեղ անցկացրած 7 հիանալի տարիների համար»,-նշել է 32-ամյա խաղացողը Sportv News-ի հետ զրույցում:
«Ես նրան կխնդրեմ «Ինտեր»-«Ռոմա» խաղից առաջ թողնել ինձ խաղադաշտ այս շաբաթ, որպեսզի ես խմբակային գրկեմ բոլոր երկրպագուներին ու հրաժեշտ տամ: Չեմ կարծում, որ նախագահը կմերժի ինձ»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը