Բաժիններ՝

Սյունիքում հանձնաժողով է ստեղծվել

Իրանում՝ օգոստոսի 11-ին տեղի ունեցած 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը վնասներ է հասցրել նաեւ Հայաստանի տարածքում։ Հանրապետության Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում գրանցվել են  4.5 բալ ուժգնությամբ ցնցումներ,  իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ։

Այս կապակցությամբ՝ Սյունիքի մարզպետարանը ստեղծել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ծանոթանա երկրաշարժի հասցրած վնասներին:

Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք մինչև օրս երկրաշարժից ստացված վնասների վերաբերյալ քաղաքացիներից ստացել են 15 դիմում: Ստացված դիմումների համաձայն մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկու աշխատակից, քաղաքապետարանի աշխատակիցների և ստեղծված հանձնաժողովի աշխատակիցների հետ միասին շրջել են նշված հասցեներով ճշտելու վնասների չափը, բնույթը:

«Բազմաբնակարան շենքերում կոնստրուկցիոն շեղումներ չեն արձանագրվել: Իսկ փոքրիկ ծախս պահանջող կոսմետիկ ճաքեր եղել են: Ինչը ենթադրում է, որ ներկա պահին նախահաշվի կարիք չի զգացվում: Մեղրիում առավել շատ տուժել է երկհարկանի մի ամառանոց, որը վնասել է երկրաշարժի հետեւանքով սարից պոկված ժայռաբեկորը»,- նշել է  Սերգեյ Հայրապետյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ արդյունքները կամփոփվեն այն ժամանակ, երբ ցնցումները դադարեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031