
Աբրահամը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջկա գլխին

Օգոստոսի 15-ին, գիշերը ժամը ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևան քաղաքի 19-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ իրեն ուզում են ծեծել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները ժամը 01:45-ին Երևանյան լճի հարակից տարածքից բերման են ենթարկել 1992թ. ծնված Աբրահամ Գ.-ին:
Նույն օրը, ժամը 02:10-ին, աղջիկը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Աբրահամ Գ.-ն լճի մոտակայքում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ երեք օր առաջ՝ օգոստոսի 12-ի երեկոյան, Աբրահամ Գ.-ն հեղինակել է մեկ այլ հանցագործություն. Բագրատունյաց փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ դանակի սպառնալիքով 17-ամյա մի երիտասարդից հափշտակել է «Սամսունգ» բջջային հեռախոս և 10.000 դրամ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հափշտակվածն առգրավված է: Աբրահամ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: