Բաժիններ՝

Սանիտարական աշխատանքներ իրականացնող աշխատակիցները բողոքել են

Այսօր առավոտյան Կենտրոն համայնքի քաղաքացիներից ահազանգ ստացանք, որ Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել քաղաքի կենտրոնում` Կոնսերվատորիայի հարևանությամբ, հրաժարվելով կատարել աղբահանման աշխատանքները: Պատճառը` ցածր աշխատավարձերն են. նրանք այլևս հրաժարվում են աշխատել:

Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ են խնդրի մասին և կփորձեն խնդրին հնարավորինս արագ լուծում տալ: «Այդ հարցը քննարկման փուլում է, տեսնենք, ինչ կարող ենք` կանենք: Սակայն նման բան, որ ցույց են արել կամ այլ բան` չկա տենց բան»,- ասաց Կ. Ղազարյանը:

Հավելենք, որ այսօր իսկապես Երևանի կենտրոնում աղբահանության աշխատանքներ չեն իրականացվել: Աղբը շատ տեղերում արդեն մայթերից դուրս է եկել:

Լուսանկարը` հեղինակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս