Բաժիններ՝

«Արմավիան» վերջապես պարզաբանեց

Հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում Սիրիայից ժամանած սիրիահայերն իրենց դժգոհությունն էին արտահայտել Սիրիա-Հայաստան ինքնաթիռի տոմսերի արժեքի թանկացման վերաբերյալ: Ըստ սիրիահայերի «Արմավիա» ընկերությունն առաջարկում է միայն երկկողմանի չվերթ` Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ, իսկ միակողմանի չվերթներն էլ նախկինից 150 դոլար թանկացել են: Սփյուռքահայերն այս խնդրով դիմել էին նաև ՀՀ սփյուռքի նախարարություն, իսկ «Արմավիան» մինչ օրս շարունակում էր լռել` որևէ պարզաբանում չտալով խնդրի վերաբերյալ: Երեկ 168.am-ին վերջապես հաջողվեց պարզաբանում ստանալ “Արմավիա” ընկերության մամլո ծառայությունից, ինչը ներկայացնում ենք ստորև.

“Ի պատասխան Սիրիահայ հասարակության հարցմանը և այն հայտարարությանը, որ «Արմավիային» նամակ է ուղարկվել ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով, «Արմավիան» պաշտոնապես հայտարարում է, որ նմանատիպ նամակ չի ստացել:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, որ Հալեպ-Երեւան ուղղությամբ տոմսերի գինը բարձր է, «Արմավիան» հերքում է այս տեղեկատվությունը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը:

Ավիաընկերության նպատակն է որպես ազգային ավիափոխադրող, սատարել իր հայրենակիցներին` տրամադրել օդանավ (այդ նպատակով ձեռք է բերվել հատուկ թանկ օդանավ), մատուցել ուղևորներին և ապահով տեղափոխել իրենք իրենց նշանակետ (քանի որ այդ ուղղությունը անվտանգ չէ), սակայն տոմսերի վաճառքով զբաղվում են Սիրիայի գործակալները: Այնպես որ` բոլոր առնչվող հարցերը՝ կապված Հալեպ-Երևան-Հալեպ ուղղության տոմսերի գների և վաճառքի հետ, իրենց են առնչվում: Մինչև օգոստոսի վերջ «Արմավիայի» Հալեպ-Երևան բոլոր ավիատոմսերը ամբողջությամբ վաճառված են, և գուցե այդ իրավիճակը ինչ-որ մեկը շահարկում է:

Կարդացեք նաև

Եվ վերջապես, այս պարագայում պետք է գործեն հատուկ ծրագրեր, որոնք գործում են նմանատիպ դեպքերում:

“Արմավիան”, բացի իր ուղղակի պարտականություններից, չունի այլ իրավունքներ և արտոնություններ”,- ասվում է «Արմավիայի» մամլո ծառայության կողմից 168.am-ին տրված պատասխան-հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս