Բաժիններ՝

«Նման ծախսեր մենք 5-6 տարի առաջ չէինք կարող դնել մեր բանկերի վրա»

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ ներկայացվում է մի օրենսդրական փաթեթ, որը կարգավորելու է ածանցյալ գործիքների ներդրումը ՀՀ-ում։

«Որպեսզի կարողանանք ածանցյալ գործիքներն ամբողջ գործիքակազմով ներդնել, ու դա մատչելի լինի մեր տնտեսվարող սուբյեկտների համար, անհրաժեշտ է, որ այն համապատասխանի սվոփերի և ածանցյալների միջազգային ասոցիացիայի ստանդարտներին և չափանիշներին։ Դա է պատճառը, որ  բավականին լուրջ  վերլուծություն, հետազոտություն է իրականացվել, բացահայտվել են օրենսդրական բացերը և նաև ձևավորվել է աշխատանքային ծրագիր, թե ինչպես կարող ենք այս ածանցյալ գործիքները մատչելի դարձնել մեր երկրում»,- նշեց Ն. Երիցյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց. «Ինձ համար զարմանալի է, այսինքն՝ այսքան ժամանակ, որ մենք  բարձրակարգ ստանդարտներով ֆինանսական գործիքներ ենք ուզում դնել, այս գործիքները չեն կարողացել ունենալ, որ օտարերկրյա ներդրողները կարողանան ռիսկերը կարնոնակարգել։ Ի՞նչն է եղել խնդիրը, որ այս հարցը հիմա առաջացավ»։

Ի պատասխան՝ Ն. Երիցյանն ասաց, որ մինչև հիմա այդ գործիքները կային. «Ես ասացի՝ դրանք մատչելի դարձնելու համար շուկային որոշակի ֆինանսական  խորություն էր պետք։ Միայն իրավական ծախսերը, որ մեր բանկերն անելու են՝ այս պայմանագիրը ներդնեն, բավականին մեծ են, ու նման ծախսեր մենք 5-6 տարի առաջ չէինք կարող դնել մեր բանկերի վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս