Բաժիններ՝

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղակալը մեկնել է ՌԴ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Սադիկովը սեպտեմբերի 29-ին կմասնակցի ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստին։

Նիստում պատվիրակությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն պաշտպանական ոլորտի համագործակցության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս