Բաժիններ՝

Քեյթ Մոսի քույրը դարձել է Bulgari-ի դեմքը

Բրիտանացի գերմոդել Քեյթ Մոսի քույրը՝ 18-ամյա Լոտի Մոսը, դարձել Է Bulgari իտալական ընկերության դեմքը: Ինչպես հաղորդում է Harper’s Bazaar-ը, աղջիկը կմասնակցի ոսկերչական տան՝ 2017 թվականի գարուն-ամառ տարեշրջանի աքսեսուարների գովազդային բոլոր արշավներին:

Մոսն արդեն լուսանկարվել է առաջին ֆոտոշարքում, նկարահանումներն անցկացվել են Հռոմի կիտրոնի այգում: Լուսանկարների հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Մայքլ Ավեդոնն է:

Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:

Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը:

Սեպտեմբերի սկզբին բրենդի դեսպան է հայտարարվել թոփ-մոդել եւ Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը՝ Լիլի Օլդրիջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս