
Ֆրենսիս Քուրքջյանը կներկայացնի անհատական ցուցահանդես Փարիզի Palais de Tokyo-ում

2025 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 23-ը Փարիզի Palais de Tokyo թանգարանում կանցկացվի ականավոր օծանելիքագործ Ֆրենսիս Քուրքջյանի ցուցահանդեսը՝ «Parfum, Sculpture de l’invisible» (թարգմանաբար՝ «Օծանելիք, անտեսանելիի քանդակ») խորագրով։ WWD-ն հաղորդում է, որ նախագիծը կլինի հարգանքի տուրք մատուցելու համար վարպետի համարձակ և ոչ ավանդական մոտեցմանը օծանելիքի արվեստին։
Իր արագ վերելքից ի վեր՝ Քուրկջյանը 1995 թվականին դարձավ օծանելիքի աստղ՝ ընդամենը 24 տարեկան հասակում Ժան Պոլ Գոտիեի համար ստեղծելով Le Male հայտնի օծանելիքը. նա անընդհատ կոտրել է սովորականի սահմանները։ Նրա ստորագրությամբ Maison Francis Kurkdjian ապրանքանիշը և Dior-ում օծանելիքի ստեղծման տնօրենի պաշտոնը ամրապնդել են նրա հեղինակությունը որպես մեր ժամանակների ամենաստեղծագործ օծանելիքագործներից մեկը։
Saut du Loup-ում՝ Palais de Tokyo-ի տարածքում, ցուցահանդեսը կներկայացնի նրա ստեղծագործական ճանապարհորդության երեսուն տարիները, ներառյալ օծանելիքի անսպասելի ձևերը՝ բուրավետ օճառի փուչիկներից մինչև շատրվանների բույր և նույնիսկ լվացող միջոցներ։ «Ես գնահատում եմ ժառանգությունը, բայց ատում եմ ավանդույթը», – ասել է Քուրկջյանը 2020 թվականին WWD-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով իր փիլիսոփայությունը։
Ի՞նչ է սպասում ցուցահանդեսի այցելուներին.
- Մուլտիմեդիա ինստալյացիաներ, տեսանյութեր և, իհարկե, օծանելիքներ,
- Հոտառական փորձեր, որոնք հրավիրում են վերանայել արվեստի ընկալումը հոտի միջոցով,
- Համագործակցային նախագծեր արվեստագետների և մշակութային գործիչների հետ, այդ թվում՝ Սոֆի Քալեի, Սարգիսի, դաշնակահարուհիներ Կատյա և Մարիել Լաբեկի, դիրիժոր Կլաուս Մակելայի, խոհարար Անն-Սոֆի Պիկի և թատերական ռեժիսոր Սիրիլ Տեստեի հետ։
Կազմակերպիչների խոսքով՝ «օծանելիքը, իր բոլոր դրսևորումներով, նույնիսկ ամենաանսպասելիներով, կլինի ցուցահանդեսի կարմիր թելը, որը հրավիրում է դիտողին զգալ, տեսնել և ընկալել աշխարհը այլ կերպ»։
«Parfum, Sculpture de l’invisible»-ը խոստանում է լինել Փարիզի աշնան ամենաանսովոր արվեստի միջոցառումներից մեկը՝ միավորելով բարձր արվեստը, տեխնոլոգիան և օծանելիքը զգայական փորձառության եզակի տարածքում։