Վրաստանի կառավարության համար վառելիքի գնումը թանկացել է

Կառավարության համար վառելիքի գնումը թանկացել է 12-17 թեթրիով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ավելի կոնկրետ, պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տվյալների համաձայն` հունիսին կնքված պայմանագրով, կառավարությունը հուլիսին 1 լիտր բենզինը կգնի 12, իսկ դիզելային վառելիքը՝ 17 թեթրի ավելի գնով։

Մասնավորապես, համախմբված մրցույթի արդյունքներով, կառավարությունը հուլիսին 1 լիտր «Սուպեր» տիպի վառելիքը կգնի 2.67 լարիով (հունիսին գինը եղել է 2.55 լարի)։

Ինչ վերաբերում է վառելիքի այլ տեսակներին, համախմբված մրցույթի համաձայն, հուլիսին «Պրեմիում» վառելիքի 1 լիտրի գինը կկազմի 2.38 լարի, մինչդեռ հունիսին եղել է 2.26 լարի։

Նույն տվյալներով, «Եվրո Ռեգուլար» տիպի վառելիքը կառավարությունը հուլիսին կգնի 2.36 լարիով, իսկ հունիսին գինը եղել է 2.24 լարի։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031