Բաժիններ՝

Համալրող մասերի պակասուրդի պատճառով Ճապոնիայում ստիպված դադարեցրել են Suzuki-ի թողարկումը

Suzuki Motor-ը բաղադրիչների պակասի պատճառով ճապոնական շուկայում դադարեցրել է Swift ավտոմեքենաների թողարկումը, հայտնում է Nikkei Asia պարբերականը:
Պակասուրդը պայմանավորված է հազվագյուտ մետաղների արտահանման Չինաստանի սահմանափակումներով: Սա ճապոնական ավտոարտադրողի վրա չինական սահմանափակումների անմիջական ազդեցության առաջին դեպքն է, գրում են լրատվամիջոցները:

Տվյալ իրավիճակում սահմանափակումներ են մտցնում նաև այլ ընկերություններ:

  • General Motors-ը մշակում է հազվագյուտ մետաղների ցածր կամ զրոյական պարունակությամբ նոր շարժիչներ;
  • Mercedes- Benz-ը մատակարարների հետ բանակցություններ է վարում հազվագյուտ մետաղների անհրաժեշտ պաշարներ ստեղծելու շուրջ;
  • BMW-ն հայտնել է, որ պակասուրդի պատճառով մատակարարների մի մասը տուժել է։

ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պայմաններում ապրիլին Չինաստանը որոշել է սահմանափակել մետաղների արտահանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս