5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

Թուրք տնտեսագետ Ինան Մութլուն հրապարակել է Իսրայելի վիճակագրական ծառայության տվյալները՝ նշելով, որ Թուրքիան 2025-ի առաջին հինգ ամսում Իսրայել է արտահանել 393.7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է Մութլուն և մատնանշել Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների և տնտեսական գործարքների միջև եղած փաստացի հակասությունը։

Թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իբր Իսրայելի հետ առևտրային գործարքները լիովին դադարեցվել են, բայց հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։

2025 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում Թուրքիան շարունակել է զգալի արտահանում իրականացնել Իսրայել՝ չնայած քաղաքական ուղերձներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031