Բաժիններ՝

Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։

Այս մասին նա ասել է հուլիսի 3-ին Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել իր հետ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում վնասել Իրանին։ Թրամփի խոսքով՝ հակամարտության հետևանքով սպառվել են ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի ուժերը։ Սակայն, ըստ Թրամփի, հատկապես տուժել է Իրանը։

«Եվ ես կարծում եմ՝ նրանք (Իրանը) ցանկանում են հանդիպել։ Այսինքն՝ ես գիտեմ, որ նրանք  ցանկանում են հանդիպել, և անհրաժեշտության դեպքում ես դա կանեմ», – ասել է Թրամփը։Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունների գործընթացում ներգրավված է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել։

Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթքոֆի հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի շուրջ կկայանա հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ ԱՄՆ բանագնացը նախատեսում է հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031