Բաժիններ՝

Անչափահասների կոշիկի մեջ փորձել են ՔԿՀ հեռախոսներ և հաբեր փոխանցել

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օգոստոսի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, խուզարկության առանձնասենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Լ.Խ.-ին տեսակցության եկած վերջինիս անչափահաս եղբայրներին` Ն.Խ-ին և Կ.Խ.-ին, և նրանցից մեկի երկարաճիտ կոշիկի ներբանի տակից հայտնաբերել 3 փաթեթ, իսկ ձախ կոշիկի միջից`2-ը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, հայտնաբերված փաթեթների մեջ առկա էին 8 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 36.5 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված, 1.9 գրամ ընդհանուր քաշով կաթնագույն փոշենման զանգված, 10 հատ դեղին գույնի դեղապարկուճ՝ 5.4 գրամ ընդհանուր քաշով, 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 wi-fi սարք:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս