Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը ինքնասպանություն է գործել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպնություն է գործել նախկինում հինգ անգամ դատապարտված Գագիկ Բունիաթյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարանտինային համազգեստի միջոցով Գագիկ Բունիաթյանն ինքնասպանություն է գործել` կախվելու միջոցով: Ինքնասպանությունը կատարելու ընթացքում դատապարտյալը բանտախցում գտնվել է միայնակ:

Գագիկ Բունիաթյանը դատապարտված էր 10 տարվա ազատազրկրմամբ: Նա կրում էր իր վեցերորդ պատիժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս