Բաթումը ջրածածկ է եղել, փոթորկի պատճառով արգելվում է մտնել ծով

Բաթումի լողափերին այսօր վաղ առավոտից բարձրացվել են կարմիր դրոշակները, որոնք նախազգուշացնում են, որ արգելվում է մտնել ծով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով Բաթումի ճեմուղու ադմինիստրացիայի մամուլի ծառայությանը:

Նախօրեին Բաթումում տեղացել է ուժեղ անձրև, ծովում գրանցվել է 5 բալանոց փոթորիկ: Այսօր փոթորիկը նվազել է մինչև 4 բալ: Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ երեկոյան փոթորկի ուժգնությունը կնվազի և կկազմի մինչև 2 բալ:

Նշվում է, որ հորդառատ անձրևները փչացրել են Նոր ճեմուղու հետիոտնային անցուղիները, ջուրը քշել-տարել է նստարանները, շրջել փողոցային լուսավորության սյուները:

Batum1

Նախօերին անձրևը ջրածածկ էր արել Բաթումի մի քանի փողոց:
Ինչպես հայտնել են Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, հոկտեմբերին կսկսվեն 2 կմ երկարությամբ առափնյա գծի ամրապնդման աշխատանքները: Տվյալ նախագծի համար բյուջեից հատկացվել է 12 մլն եվրո:

Տեսանյութեր

Լրահոս